«Եվրատեսիլի» կանոններում փոփոխություններ են ներմուծվել29 հոկտեմբերի 2009 - 20:23 AMT PanARMENIAN.Net - «Եվրատեսիլ» երգի մրցույթի կազմակերպիչները փոփոխել են քվեարկության կարգը, այս մասին հաղորդում է մրցույթի լրատվական ծառայությունը: Մյուս տարվանից հեռուստադիտողները իրենց դուր եկած մասնակցի համար կարող են քվեարկել հեռուստաեթերի ողջ ընթացքում: Նախկինում իրենց ձայնը կարող էին տալ միայն բոլոր ելույթներն ավարտվելուց հետո վերջին 15 րոպեների ընթացքում:Հեռախոսազանգերի եւ sms-հաղորդագրությունների միջոցով քվեարկելու նոր կարգը կգործի «Եվրատեսիլ-2010» մրցույթի կիսաեզրափակիչ եւ եզրափակիչ համերգների ժամանակ: «Սա ավելի տրամաբանական է, քանի որ դուք ձեր ձայնը կարող եք տալ մասնակցին նրան լսելու ընթացքում, այլ ոչ թե բոլոր ելույթներից հետո: Մի շարք ազգային ընտրությունների փորձը ցույց է տվել, որ քվեարկության ժամանակի ավելացումը բավական արդյունավետ է»,- նշել է «Եվրատեսիլի» գործադիր ղեկավար Սվանտե Ստոկսելիուսը: Մրցույթի կանոններում կատարված մյուս փոփոխությունը վերաբերում է քվեարկությանը մասնակցող անձանց մասին տեղեկատվությունը հրապարակող պատասխանատուներին: Այսուհետեւ այդպիսի խախտումների համար պատասխանատվություն են կրելու ազգային այն հեռուստաընկերությունները, որոնք կհեռարձակեն մրցույթը: Նախկինում պատասխանատվությունը հեռահաղորդակցության ծառայությունների խղճի վրա էր: Պատասխանատուներին փոխելու մասին որոշումն ընդունվեց Ադրբեջանում ծագած սկանդալից հետո: Այդ ժամանակ տեղական դատախազությունը քննության ենթարկեց մի քանի անձանց, որոնք «Եվրատեսիլ-2009» -ի ժամանակ քվեարկել էին Հայաստանի երգիչների օգտին: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |