Ինտերնետում ներդրվում են նոր` ոչ լատինատառ դոմենային անուններ

PanARMENIAN.Net - Ամերիկյան Iccann ընկերությունը, որը կանոնակարգում է կայքերի անվանումները, հավանություն է տվել ոչ լատինատառ դոմենային անունների ներդրմանը: Կազմակերպության ներկայացուցիչները քվեարկել են այդ քայլի օգտին Iccann-ի Սեուլում կայացած խորհրդաժողովում:



Նոր դոմենային անունների հայտերի ընդունումը կսկսվի արդեն նոյեմբերի 16-ին: Այլ լեզուներով ինտերնետ-հասցեները կհայտնվեն 2010 կեսերին:



Ինչպես ակնկալվում է, հայտերի մեծ մասը կլինեն չինարեն եւ արաբերեն լեզուներով:



Ռուսաստանում պետք է հայտնվեն կիրիլիցայով դոմենային անուններ` «ռֆ» վերջավորությամբ: Iccann-ում գտնում են, որ ինտերնետ-հասցեների նոր համակարգի ներդրումը զգալի փոփոխություն կներմուծի գլոբալ ցանցում հայտնվելու պահից ի վեր: «Այդ փոփոխություններն անհրաժեշտ են ոչ միայն աշխարհում այժմ ինտերնետից օգտվողների գրեթե կեսի համար, այլ նաեւ ապագա օգտվողների մեծամասնության համար»:



Ինչպես հայտարարել է Iccann-ի նախագահ Ռոդ Բեքստրեմը, «այդ փոփոխություններն անհրաժեշտ են ոչ միայն աշխարհում այժմ ինտերնետից օգտվողների գրեթե կեսի համար, այլ նաեւ ապագա օգտվողների մեծամասնության համար»:



2008 թվականից խնդիր էր դրված «սովորեցնել» համակարգին ճանաչել այլ լեզուների այբուբենների տառերը: Ըստ Iccann-ի տնօրենների խորհրդի ղեկավար Փիթեր Դենգեյթ-Թրաշի, այդ աշխատանքն հաջողությամբ ավարտվել է:



Հարավային Կորեայում քննարկվել են նաեւ այսպես կոչված բարձր մակարդակի դոմենները, ըստ էության` դա կայքերի անվանումների վերջին մասն է` com, org, ru եւ այլն:



Iccann-ի հիմնադրվել է 1998թ. ամերիկյան կառավարության կողմից ինտերնետի զարգացման կանոնակարգման նպատակով: 2009թ. սեպտեմբերին ամերիկյան իշխանությունները ճնշման տակ թուլացրեցին վերահսկողությունը Iccann-ի գործունեության հանդեպ, որը հոկտեմբերի 1-ից ինքնուրույն կարգավիճակ ստացավ, հաղորդում է BBC-ին:
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---