ՀԱՅԱՍՏԱՆԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ ՏԵՍՆՈՒՄ Է ՄԻԱՅՆ ԽԱՂԱՂ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ

PanARMENIAN.Net - Հայաստանը ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը տեսնում է միայն խաղաղ բանակցությունների միջոցով: Այդ մասին հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Վահան Հովհաննիսյանը Երեւանում, Լատվիայի խորհրդարանի պատվիրակության հետ հանդիպման ընթացքում: Լատվիայի պատվիրակությունը ղեկավարում է Հայաստան- Լատվիա բարեկամության պատգամավորական խմբի նախագահ Էդվինս Ինկենսը: Ինչպես հաղորդել են ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրուցակիցները քննարկել են նաեւ պարտադիր եւ այլընտրանքային զինվորական ծառայության, զինված ուժերի ֆինանսավորման հետ կապված հարցեր:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---