Ռեժիսոր Հարություն Խաչատրյանը դժգոհ է Հայաստանի իշխանությունների անտարբերությամբ նրա հաջողության հանդեպ30 հոկտեմբերի 2009 - 15:09 AMT PanARMENIAN.Net - Հարություն Խաչատրյանի «Սահման» ֆիլմը «Ոսկե նարինջ» փառատոնին, Ալեքսեյ Գերմանի «Թղթե զինվոր» ֆիլմի հետ միասին ճանաչվել է լավագույնը 12 մրցանակակիրների միջեւ` միջազգային ֆիլմերի մրցույթում:Այսօր կայացած մամլո ասուլիսի ընթացքում ռեժիսոր Հարություն Խաչատրյանը հայտնել է իր դժգոհությունը Հայաստանի իշխանությունների անտարբերությամբ նրա հաջողության հանդեպ: «Երկրում, որտեղ տարին մեկ ֆիլմ է նկարահանվում, ոչ ոք ինձ չշնորհավորեց 6 մրցանակ ստանալու կապակցությամբ միայն «Սահման» ֆիլմի համար: Երեւի եթե չլիներ թուրքական մրցանակը, ապա ֆիլմի վրա ոչ ոք ուշադրություն չէր դարձնի: Ֆիլմի գլխավոր միտքն` ջնջել բոլոր սահմանները, չէ, որ փակ սահմանը նոնսնս է: Միայն մշակույթը իրականում կարող է բացել բոլոր սահմանները, եթե այդքան անտեսված չլիներ»: «Անթալիայի փառատոնը համընկավ մեր ֆուտբոլային դիվանագիտության հետ, եւ մեր կինոդիվանագիտությունը ավելի հաջողակ գտնվեց քան Հայաստանի համար առաջնային համարվող ֆուտբոլային դիվանագիտությունը», - նշել է մամլո ասուլիսում «Ոսկե ծիրան» փառատոնի գեղարվեստական ղեկավար, հայկական կինոգետների եւ կինոլրագրողների ասոցիացիայի նախագահ Սուսաննա Հարությունյանը: «Սահման» ֆիլմը, բացի Անթալիայի մրցանակից արժանացել է Ռումինիայի կինոքննադատների ժյուրիի հատուկ մրցանակին: Ավելի վաղ «Սահման» ֆիլմը պլատինե մրցանակի է արժանացել Հյուսթոնում կայացած միջազգային կինոփառատոնում, Սիրակուզայում ճանաչվել է «լավագույն ֆիլմ» կոչմանը, իսկ «Կինոշոկում» մրցանակ է ստացել լավագույն ռեժիսորի համար: Դեկտեմբերի 3-ն Իտալիայում ֆիլմը կստանա բոլոր կինոգետների մրցանակը «Լավագույն ռեժիսուրա» անվանակարգում: «Սահման» ֆիլմի առաջին ցուցադրումը կայացավ հուլիսի 15-ն, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |