2010 թ. Հայաստանը Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շինարարության համար ԱԶԲ-ից կստանա առաջին 70 մլն դոլարը30 հոկտեմբերի 2009 - 17:28 AMT PanARMENIAN.Net - 2010 թ. Հայաստանը ստանալու է առաջին 70 մլն դոլարը Ասիական զարգացման բանկից Հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարության համար, ասաց Հայաստանի կապի եւ տրանսպորտի նախարարության միջազգային կապերի գծով վարչության ղեկավար Գագիկ Գրիգորյանը Երեւանում «EXPO-RUSSIA 2009 ARMENIA» ռուսական արդյունաբերական ամենամյա ցուցահանդեսի շրջանակներում անցկացված «Ռուսաստանի եւ Հայաստանի առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման գործընթացում տրանսպորտի եւ կապի խնդիրների համատեղ լուծման հնարավոր ուղիների մասին» թեմայով կազմակերպված կլոր սեղանի ընթացքում: Գրիգորյանը հայտնեց, որ Ասիական զարգացման բանկի հետ արդեն կնքվել է պայմանագիր մինչեւ 550 կմ երկարաձգվող ավտոմայրուղու շինարարության համար 500 մլն դոլար տրամադրելու մասին: Այդ ավտոմայրուղին կապելու է երկրի հարավը հյուսիսի հետ: Նրա խոսքերով, այդ մայրուղին մինչեւ Գյումրի է ձգվում, այն քառուղի առաջին կարգի նոր ճանապարհ է, իսկ երկրորդ հատվածը կենթարկվի վերակառուցման: Իր ելույթի ընթացքում նա պատմեց նաեւ Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության մասին: «Մենք արդեն ունենք այդ նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորումները, Ասիական զարգացման բանկի հետ տարվում են բանակցություններ ֆինանսավորման մասին»: Դրան զուգահեռ Գրիգորյանը հիշեցրեց, որ այդ նախագծի իրականացման համար ստեղծվել է աշխատանքային խումբ` Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի փոխնախարարների մակարդակով, արդեն տեղի է ունեցել առաջին հանդիպումը, սակայն երկրորդ նիստը դեռեւս հետաձգվում է մասնավորապես Իրանում տեղի ունեցող ընտրությունների եւ նախարարական վարչակազմի նշանակման պատճառով: Ներկայացնելով ինֆրակառուցվածքային գերակա նախագծերը, Գրիգորյանը հատուկ ընդգծեց, որ տրանսպորտային ծախսերը նշանակալի մաս են կազմում, այդ պատճառով այդ ոլորտի զարգացումը Հայաստանի համար մեծ նշանակություն ունի: Ռուսական կազմակերպությունն, իր հերթին, ներկայացրեց իր գործունեության հիմնական ուղղությունները, ինչպես նաեւ ապրանքները, ծառայությունները, որոնք պահանջարկ կունենան հայկական շուկայում: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |