Առողջապահության ու կրթության բարեփոխումները մտնում են վճռական փուլ

PanARMENIAN.Net - «Առողջապահության ոլորտի ֆինանսական մեխանիզմները որակապես պետք էբարելավվեն»,- հայտնել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը խորհրդարանական հանձնաժողովներում 2010թ. պետբյուջեի նախագծի վերաբերյալ լսումների ժամանակ: Նրա խոսքով, պետությանգործառույթները պետք էլինենհստակ ու հասկանալիշուկայի բոլորմասնակիցների համար` պետական, թե մասնավոր, եւվերահսկելի լինեն ԱԺ-ի եւ հանրության կողմից:



Այդ առիթով կառավարության ղեկավարն ավելացրել է, համագործակցելով ԱԺ հանձնաժողովի հետ, արդենիսկհաստատվել ենառողջապահությանոլորտի կարեւորագույն արմատական 9 միջոցառումները, որ պետք է իրանակացվեն:



Նմանատիպ միջոցառումներ, Տիգրան Սարգսյանի խոսքով, իրականացվելու են կրթությանբնագավառում: «Կա հստակհանձնարարական հանրապետության նախագահի կողմից,եւոր կառավարությունը պարտավոր է 2010թ. պետականպատվերնիրականացնելարդենիսկբարեփոխված ֆինանսական մեխանիզմներով»,- ասել է նա:



Դրանից բացի Հայաստանի վարչապետը նշել է, որ կառավարությունը շարունակելու է հակաճգնաժամային միջոցառումների իրականացումը, որը կուղեկցվի արդեն իսկ ձեւավորված ինստիտուտների աշխատանքների ակտիվացմամբ, ինչպես նաեւ նոր ինստիտուտների ստեղծմամբ:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---