ԼՂՀ ԱԺ «ՀՅԴ - Շարժում - 88» խմբակցության ղեկավարի հայտարարությունը դժվար թե օրենքի ուժ կստանա31 հոկտեմբերի 2009 - 16:49 AMT PanARMENIAN.Net - «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում խոսք անգամ չի կարող լինել զիջումների մասին, քանի դեռ ԼՂՀ կարգավիճակը որոշված չէ»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) պատգամավոր Կարեն Ավագյանը: Մեկնաբանելով ԼՂՀ ԱԺ «ՀՅԴ - Շարժում - 88» խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանի վերջին հայտարարությունն այն մասին, որ հարկավոր է քրեական պատիժ ներմուծել բոլոր նրանց հանդեպ, ովքեր կասկիածի տակ են դնում Լեռնային Ղարաբաղի տարածքային ամբողջականությունը, Ավագյանը նշել է, որ դժվար թե այդ հայտարարությունն օրենքի ուժ կստանա: Նա նկատել է նաեւ, որ անկախ այն բանից, թե արդյոք ԼՂՀ ԱԺ կընդունի այդ հայտարարությունը որպես օրենք, հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները շարունակվելու են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: «Փոխզիջումների մասին բանակցությունները կարող են հաջորդել միայն ԼՂՀ կարգավիճակը որոշելուց հետո: Լեռնային Ղարաբաղը չի կարող ավելի ցածր կարգավիճակ կրել, քան ունի այժմ, իսկ այժմ այն փաստացիորեն անկախ պետություն է»,- ընդգծել է ՀՀԿ պատգամավորը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |