ԵՄ. Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների իրավիճակը չի կարող հավերժ շարունակվել 2 նոյեմբերի 2009 - 11:57 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների իրավիճակը չի կարող հավերժ շարունակվել, եւ բոլորը պետք է ընտելանան կարգավորման հեռանկարին, սահմանի բացմանը եւ այլն: Պետք է քննարկել, թե ինչպես կարելի է նոր իրավիճակում պաշտպանել եւ զարգացնել տարածաշրջանում սեփական շահերը: Այդ մասին հայտարարել է Հարավային Կովկասում ԵՄ-ն հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին: Նրա խոսքերով, պատերազմը Վրաստանում բոլորին ցույց տվեց, որ կան մեծ ռիսկեր, որոնք կապ ունեն տարածաշրջանում հակամարտությունների շարունակության հետ: «Այդ որոշակի դինամիզմ հաղորդեց նաեւ հայ-թուրքական հարաբերություններին: Ինչ վերաբերվում է Ռուսաստանին, ապա նա վաղուց ցույց տվեց, որ սպասում է Կովկասում իրավիճակի փոփոխությանը: Ռուսաստանը ներդնումներ է կատարում Հայաստանի ենթակառույցներում, կառուցում է այնտեղ երկաթուղի: Դա ներդնումներ են, որոնք կարդարացվեն միայն այն ժամանակ եթե սահմանը բացվի: Մերձեցման գործընթացը միայն Հայաստանի կողմից չէր խթանվում: Սակայն ակնհայտ է, որ այդ Հայաստանի շահերից է բխում: Պետք է նշել, որ տվյալ հարցը Հայաստանի համար էլ միանշանակ չէ: սակայն գործընթացը սկսվել է: Թուրքիայում բուռն քննարկումներ են ընթանում: Այնտեղ արդեն կա այն զգացողությունը, որ Թուրքիան կարող է էական դեր խաղա ողջ տարածաշրջանում: Հայաստանի հետ հակամարտությունը շատ դեպքերում սահմանափակում էր Հարավային Կովկասում Թուրքիայի հնարավորությունները: Ինչ վերաբերվում է հայ-թուրքական հարաբերություններին եւ ղարաբաղյան հակամարտությանը` դա երկու տարբեր հակամարտությունն է եւ պետք չէ կապել մեկը մյուսի հետ: Այլ կերպ կարելի է հեշտ ընկնել այն իրավիճակը, երբ նորից հնարավորություն չի լինի հարաբերությունների կարգավորման համար: Այնուամենայնիվ, պետք է անել ամեն ինչ, որպեսզի այդ հակամարտությունները որքան հնարավոր է դրական ազդեն միմյանց վրա», - նշել է դիվանագետը:Նա նաեւ նշել է, որ Հայաստանի իշխանությունները միաժամանակ բախվում են շատ մարտահրավերների հետ: Նրա կարծիքով, ընդդիմությունը, որը դեմ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը բխում է, ոչ թե բուն Հայաստանից, այլ Սփյուռքի կողմից: Ինչ վերաբերվում է սահմանի բացման ժամկետներին, ապա Սեմնեբիի կարծիքով, երբ երկու երկրների կողմից կվավերացվեն Արձանագրությունները, կսկսվի սահմանի բացման ժամանակի հաշվարկը: Դա պետք է տեղի ունենա երկու ամիս անց` վավերացված փաստաթղթերի փոխանակումից հետո: «Անհնար է 100%-ով երաշխավորել վավերացումը: Սակայն ես վստահ եմ, որ դա տեղի կունենա: Հայաստանի համար դա կենսական կարեւորություն ունեցող հարց է: Այդ Թուրքիայի շահերից էլ է բխում: Թուրքիան սկսեց այդ գործընթացը ոչ թե Հայաստանի հանդեպ բարյացակամ վերաբերմունքից ելնելով, այլ այն պատճառով, որ դա հենց Թուրքիայի շահերից է բխում: Այդ դարձավ Թուրքիայի նոր քաղաքականության առաջին օրինակներից նրա հարեւանների նկատմամբ: Իհարկե, Թուրքիայի համար կարեւոր է ուշադրություն դարձնել նաեւ Ադրբեջանի շահերը: Սակայն ի վերջո այդ գործընթացի ավարտը Թուրքիայի շահերից է բխում: Կարգավորումը նոր հնարավորություններ կտա, այդ բարենպաստ կազդի տարածաշրջանի անվտանգության եւ դրական կդրսեւորվի տնտեսության վրա», - ընդգծել է Պիտեր Սեմնեբին, գրում է «Վրեմյա նովոստեյ» թերթը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |