Սոնա Դանիելյան. Մենք դժվարությամբ կարողացանք համոզել Ջորջ Բենսոնին ելույթ ունենալ Հայաստանում, որի գոյության մասին նա չէր էլ իմանում 2 նոյեմբերի 2009 - 12:19 AMT PanARMENIAN.Net - Գլխավոր գրասենյակի բացման կապակցությամբ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն նվեր է մատուցում ջազի սիրահարներին: Իրավամբ համարվող աշխարհի ամենահայտնի ջազային կիթառահարներից մեկը` Ջորջ Բենսոնը իր միակ համերգով հանդես կգա նոյեմբերի 12-ն Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Համերգը կանցկացվի «21 դարի հեռանկարներ» միջազգային 10-դ երաժշտական փառատոնի շրջանակներում, որը անց է կացվում ՀՀ մշակույթի նախարարության եւ ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո:PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում «21 դարի հեռանկարներ» միջազգային 10-դ երաժշտական փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա դանիելյանը նշել է. «Մենք դժվարությամբ կարողացանք համոզել Ջորջ Բենսոնին ելույթ ունենալ Հայաստանում, որի գոյության մասին նա չէր էլ իմանում»: Սոնա Դանիելյանի խոսքերով, բանակցություններ վարելիս, նրանք չեն ունեցել ֆինանսական խնդիրներ, քանի որ բազում կազմակերպություններ պատրաստ էին հովանավորել համերգը: Ինչպես հայտնեցին PanARMENIAN.Net ի թղթակցին, տոմսերի արժեքը 5 000 - 100 000 դրամ է: Տոմսերը վաճառվում են միայն «Շարմի» գրասենյակում: Ջորջ Բենսոնը ծնվել է 1943 թ-ին, մարտի 22-ն Փիտսբուրգում (Պենսիլվանիայի նահանգ): Ութ տարեկանից նա ելույթներ էր ունենում գիշերային ակումբներում, եւ մինչեւ տաս տարեկան դառնալը, հասցրեց ձայնագրել մի քանի կոմպոզիցիա RCA ընկերության համար: 1960 թ-ին նա հավաքեց իր սեփական ռոք-խումբը, սակայն երկու տարի անց միացավ երգեհոնահար Ջեկ Աքդաֆֆի խմբին, որը միտված էր սոուլին եւ ֆանկ-ջազին: Ջորջ Բենսոնը ողջ ջազի պատմության մեջ ամենամեծագույն կիթառահարներից մեկն է , որը նվագել է լայն դիապազոնով` սվինգից, բոփից մինչեւ ջազ-ռոքը եւ smooth-ջազը: Նրա կիթառը երբեք չի մղվել երկրորդ պլան, պահպանելով հավասարակշռությունը վոկալային եւ գործիքային պիեսների միջեւ: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |