Թուրքիան դեռ երբեք այսքան ակտիվ չի եղել ղարաբաղյան կարգավորման հարցում 2 նոյեմբերի 2009 - 13:26 AMT PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարաբերությունների ներկա փուլը ապացուցում է այն ամենն, ինչ ասում էր ՀՅԴ-ն մինչ Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է պաշտպանության, անվտանգության ու ներքին գործերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը: Նրա խոսքերով, Թուրքիան շարունակում է նախապայմաններ առաջ քաշել եւ դեռ երբեք նա «այսքան ակտիվ չի եղել ղարաբաղյան կարգավորման հարցում»: Ըստ Կարապետյանի, այս ամենը ստորագրված Արձանագրությունների հետեւանքն է: «Դաշնակցությունը գտնում է, որ այն տեսքով, որով նրանք գոյություն ունեն, Արձանագրությունները չի կարելի վավերացնել: Իսկ Հայաստանի ԱԳՆ-ն այդ մասին հայտարարելու փոխարեն, ՀՅԴ դիրքորոշման դեմ է խոսում: Է.Նալբանդյանը պետք է հայտարարի, որ միջազգային պրակտիկայում անընդունելի է, երբ երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորումը կախվածության մեջ է դրվում երրորդ կողմի շահերից: Մենք չենք քննադատում Թուրքիայի դիրքորոշումը` դա մեզ համար անհասկանալի ու պասիվ դիվանագիտական մոտեցում է»,-ասել է ՀՅԴ ներկայացուցիչը: Նա նաեւ նշել է, որ հարաբերությունների կարգավորման բոլոր խելամիտ ժամկետները սպառվել են եւ Թուրքիայի հանդեպ հարկավոր է սկսել պատժամիջոցներ կիրառել, որպես մի երկրի, որը շրջափակման մեջ է պահում Հայաստանը»,-ասել է Հրայր Կարապետյանը: Ինչ վերաբերում է Դաշնակցության հետագա գործողություններին, ապա Կարապետյանը նշել է, որ Արձանագրությունների վավերացման դեմ ստորագրահավաքը կշարունակվի: «Երբ Արձանագրությունները ներկայացվեն Սահմանադրական դատարան, մենք եւս կներկայացնենք հավաքված ստորագրությունները»,-ասել է նա` հավելելով, որ վավերացումը ՀՀ ԱԺ-ում այնքան հարթ չի լինելու, ինչպես դա պատկերացնում են որոշ քաղաքական գործիչներ: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |