Արթուր Աբրահամ. «Եթե ես բռնցքամարտիկ չդառնայի, ապա կդասավանդեի համալսարանում» 2 նոյեմբերի 2009 - 17:47 AMT PanARMENIAN.Net - Այսօր Վալերի Բրյուսովի անվ. Երեւանի պետական լեզվաբանական համալսարանում կայացավ ուսանողների, ինչպես նաեւ պրոֆեսորադասախոսական կազմի հանդիպումը միջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն, բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի հետ: Ողջունելով Աբրահամին` ԵՊԼՀ ռեկտոր Սուրեն Զոլյանն ասաց, որ նա երկրորդ չեմպիոնն է, որին ընդունում են համալսարանում: «Դեռեւս 60-ական թվականներին մենք հպարտությամբ ընդունեցինք շախմատի չեմպիոն Տիգրան Պետրոսյանին, իսկ այսօր ուրախ ենք տեսնելու Արքա Արթուրին»,- նշել է նա:Ուսանողները վաղուց էին սպասում Արթուրին եւ, վերջապես, նրանց երազանքն իրականություն դարձավ: Ինքը` բռնցքամարտիկը նույնպես խոստովանեց, որ հուզված է եւ անգամ փոքր-ինչ վախեցած: «Նախկինում ես երբեք չեմ հանդիպել այսքան շատ գեղեցիկ աղջիկների, եւ եթե ես բռնցքամարտիկ չդառնայի, ապա կդասավանդեի Բրյուսովի անվ. ԵՊԼՀ-ում, սակայն կասկածում եմ, որ դուք ինձ նույնքան կսիրեիք, որքան այժմ»,- ասել է Աբրահամը: Հանդիպման ընթացքում Արթուր Աբրահամը պատրաստակամությամբ պատասխանեց ուսանողների հարցերին, որոնց միջոցով նրանք փորձում էին իրենց համար բացահայտել Աբրահամ-բռնցքամարտիկին եւ Աբրահամ-մարդուն: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |