Ստեփան Սաֆարյանը ԵՄ-ում ներկայացրել է «Ժառանգության» մոտեցումները Հայաստանի համար կարեւոր հարցերում 2 նոյեմբերի 2009 - 19:00 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 18-30-ը «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը Բրյուսելում եւ Ստրաստբուրգում մի շարք հանդիպումներ է անցկացրել եվրոպական կառույցների պաշտոնական անձանց հետ: Այդ ընթացքում Ստեփան Սաֆարյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի, Եվրոպական խորհրդարանի ու Եվրամիության խորհրդի շուրջ 30 պաշտոնատար անձանց հետ` վերջիններիս հետ քննարկելով Հայաստանի ժողովրդավարացմանը, ներքաղաքական ճգնաժամի հաղթահարմանը, Հայաստան-ԵՄ հարաբերություններին, եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում իրականացվող գործողությունների ծրագրին ու Արեւելյան գործընկերության նախաձեռնությանը, ղարաբաղյան հակամարտությանն ու հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Եվրոպական հանձնաժողովում Սաֆարյանը հանդիպումներ է ունեցել Արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրինության հակամարտությունների լուծման ու տարածաշրջանային համագործակցության հարցերով խորհրդական Թիերի Բեշեի, Ընդլայնման գլխավոր տնօրինության տեղեկատվության եւ հաղորդակցության ստորաբաժանման գլխավոր կառավարիչ Մորիս-Պիեռ Գույադերի հետ: Եվրոպացի պաշտոնյաները ներկայացրել են ԵՄ քաղաքականությունն ու մոտեցումները հիշյալ հարցերի կապակցությամբ, իսկ Սաֆարյանի կողմից ներկայացվել են «Ժառանգության» ակնկալիքներն ու պատկերացումները, մասնավորապես, Հայաստանի ու ԼՂՀ ժողովրդավարացման, ղարաբաղյան հակամարտության կարգավորման, հայ-թուրքական հարաբերությունների, տարածաշրջանային համագործակցության ու ԵՄ պատասխանատվության եւ դերակատարության մասին, հաղորդում է «Ժառանգություն» կուսակցության մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |