Երեւանում տեղի կունենա հայ եւ ադրբեջանցի լրագրողների «Հարավային Տիրոլ. եղանակը լեռներում» ֆիլմի ցուցադրությունը 2 նոյեմբերի 2009 - 21:52 AMT PanARMENIAN.Net - Ինտերնյուսը սիրով հրավիրում է Ձեզ մասնակցելու սեփական արտադրության «Հարավային Տիրոլ. եղանակը լեռներում» հեռուստատեսային վավերագրական ֆիլմի դիտմանը, որը տեղի կունենա չորեքշաբթի, նոյեմբերի 4-ին, ժամը 16։00-ին Ինտերնյուսի դահլիճում։Ֆիլմը «Հրաժեշտ զենքին. Բելֆաստից մինչեւ Բալկաններ» խորագրով ֆիլմաշարի մաս է կազմում։ Ֆիլմաշարը նվիրված է եվրոպական հակամարտություններին։ Ինչպես ֆիլմաշարի մյուս հինգ ֆիլմերը, այնպես էլ այս ֆիլմը միասին նկարահանել են Հայաստանի ու Ադրբեջանի լրագրողները, ռեժիսորները - օպերատորները Հայաստանում Բրիտանական դեսպանատան աջակցությամբ։ Այս ֆիլմը պատմում է Ավստրիա - Իտալիա սահմանում (Իտալիայի կազմում) գտնվող Եվրոպայի ամենահարուստ շրջաններից մեկի՝ Հարավային Տիրոլի մասին. 90-ամյա հակամարտություն, չմարսվող վիրավորանքներ, բայց նաեւ տնտեսական ու հանդուրժողական բարձր ցուցանիշեր. ահա թե ինչպիսին է այսօր եղանակը տիրոլյան լեռներում։ Ֆիլմի տեւողությունը՝ 50 րոպե։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |