ԵՐԵՎԱՆ Է ԺԱՄԱՆԵԼ ԼԱՏՎԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ

PanARMENIAN.Net - Այսօր Երեւան է ժամանել Լատվիայի խորհրդարանի պատվիրակությունը եվրոպական գործերով զբաղվող խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Լատվիա բարեկամության պատգամավորական խմբի նախագահ Էդվինս Ինկենսի գլխավորությամբ: Ինչպես հաղորդել են Հայաստանի Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչությունում, պատվիրակության անդամները կհանդիպեն Հայաստանի ղեկավարության հետ: Նախատեսված են նաեւ Լատվիայի խորհրդարանականների հանդիպումները ՀՀ խորհրդարանի մշտական հանձնաժողովների անդամների եւ Հայաստան-Լատվիա բարեկամության պատգամավորական խմբի հայ ներկայացուցիչների հետ:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---