Երեւանում բացվեց առաջին երեկոյան դպրոցը` «Հայկական քաղաքակրթություն.անցյալը եւ հեռանկարները» 3 նոյեմբերի 2009 - 17:03 AMT PanARMENIAN.Net - Երեւանում«Արտագերս» ծրագրի շրջանակներում «Պրոսպեկտուս» տարածաշրջանային եւ քաղաքական հետազոտությունների կենտրոնի աջակցությամբ բացվեց առաջին երեկոյան դպրոցը` «Հայկական քաղաքակրթություն.անցյալը եւ հեռանկարները»: Կենտրոնի նախագահ, պատմաբան Թամարա Վարդանյանը իր բացման խոսքում նշեց այն խնդիրների շրջանակը, որոնք ներառված են ուսումնական ծրագրում: Դրանք են Հայ ինքնության, մշակութային ինքնատիպության, ազգային առանձնահատկությունների, ուրույն պատմական անցյալի եւ ժառանգության, Հայկականության շարունակականության ապահովման խնդիրներին առնչվող հարցերը: Երեկոյան դպրոցի անցկացման նպատակն է` կանգուն մնալ գլոբալիզացման գործընթացում ազգային պաշտպանական մեխանիզմների ստեղծման օգնությամբ, դպրոցի կազմակերպիչները կարեւորում են ազգային պաշտպանական մեխանիզմների կայուն համակարգի զարգացումն ու այդ համակարգի ներդաշնակ համակեցությունը Համամարդկային իդեալների համակարգում: Իսկ դպրոցի «Արտագերս» անվանումը խորհրդանշում է պաշտպանական ամրոցը` որպես Հայության գոյատեւման եւ բնականոն զարգացման համար մղվող պայքարի խորհրդանիշ: Կենտրոնի փոխնախագահ, պատմաբան Սուրեն Մանուկյանն իր խոսքում կարեւորեց երիտասարդների շրջանում Հայամետ եւ Հայաստանակենտրոն մտածողության սերմանումը, եւ հույս հայտնեց, որ կհաջողվի դպրոցի աշխատանքները դարձնել շարունակական: Երեկոյան դպրոցն անցկացվում է ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Հունաստանը պատրաստ է աջակցել ՀՀ–ին հեղեղումների հետևանքները հաղթահարելու հարցում Այդ երկրի ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել Բուհերում կամավորների են հավաքագրում` մասնակցելու Լոռիում և Տավուշում վնասների հետևանքների վերացմանը Կամավորների աշխատանքները համակարգվում է մարզպետարաններում ձևավորված շտաբերի կողմից Քաղաքացիները Բագրատ սրբազանի առաջնորդությամբ երթով գնում են ՆԳՆ՝ բացատրություններ ստանալու «Սարդարապատի խուլիգանությամբ ցույց տվեցին, թե ինչպիսի իրականության մեջ ենք ապրում»,–ասել է նա Բագրատ սրբազանը` Փաշինյանի մասին․ Խելոք գնալու է, այլևս իր հետ հանդիպում չեմ պահանջում «Հիմա չի զիջում, բայց զիջելու հարց չկա, հեռանալու հարց կա»,–ասել է նա |