ՌԴ Պետդուման չի զրկել Գրիգոլ Վաշաձեին Ռուսաստանի քաղաքացիությունից

PanARMENIAN.Net - ՌԴ Պետդուման հրաժարվել է միջոցներ ձեռնարկել Վրաստանի ԱԳՆ ղեկավար Գրիգոլ Վաշաձեին Ռուսաստանի քաղաքացիությունից զրկելու համար: Ավելի վաղ, համապատասխան առաջարկությամբ հանդես էր եկել «Արդար Ռուսաստանից» ընտրված պատգամավոր Սեմյոն Բագդասարովը:



Դումայի սահմանադրական օրենսդրության եւ քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Վլադիմիր Պլիգինը հիշեցրել է, որ ՌԴ քաղաքացուն քաղաքացիությունից զրկելու ինստիտուտ գոյություն չունի, դա չի կարելի անել նույնիսկ եթե մարդը ռուսականից բացի ունի նաեւ արտերկրի անձնագիր:



Միջազգային գործերի կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովը նշել է,որ Վաշաձեն պաշտոնյա է, որն արտահայտում է համապետական դիրքորոշումը: «Այստեղ հարկավոր չէ կտրուկ գործողությունների դիմել, ավելի մեծացնել անդունդը Ռուսաստանի ու Վրաստանի միջեւ,-գտնում է պատգամավորը:-Որքան շատ մենք ձեռնպահ մնանք կտրուկ որոշումներից, այնքան արագ կհայտնվի ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման հեռանկարը», հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:



Մինչդեռ ինքը Վաշաձեն ողջունել է ՌԴ քաղաքացիությունից իրեն զրկելու մտադրությունը, հաղորդում է Գրուզիա Onlaine-ը: Վրաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Իա Մախարաձեն հայտարարել է, որ, ըստ նախարարի, նրան ռուսական քաղաքացիությունից զրկելու ցանկությունը «նույնիսկ ուշացած է»: Բագդասարովը, պահանջելով Վաշաձեին զրկել երկու քաղաքացիություններից մեկից, վրդովվում էր, որ «Վրաստանի նախագահի մերձակա գործընկերը...շրջում է մեր երկրում ռուսական անձնագրով»: Վաշաձեն ՌԴ քաղաքացիություն է ստացել ԽՍՀՄ փլուզումից անմիջապես հետո` 1991թ., այսինքն վրացական քաղաքացիությունից 13 տարի առաջ:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---