64 հայ գեղանկարիչներ իրենց նկարներն են նվիրել Երեւանի պատմության թանգարանին 3 նոյեմբերի 2009 - 21:35 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 3-ին Երեւանի քաղաքապետարանում բացվեց Հայաստանի ժամանակակից նկարիչների Հայաստանի մայրաքաղաքի 2791-ամյակի կապակցությամբ Երեւանի պատմության թանգարանին նվիրած նկարների ցուցահանդեսը: Ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, որն առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել Գրիգոր Աղասյանի ու Մկրտիչ Սեդրակյանի հիշատակը: Իր ողջույնի խոսքում Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը նշեց. «Ես երախտապարտ եմ այս միջոցառաման կազմակերպիչներին եւ նկարիչներին, որոնք իրենց նկարներն են նվիրել թանգարանին: Ես վստահ եմ, որ 50-100 տարի հետո այս գեղանկարիչների անունները կնշվեն մեծն Սարյանի ու Բաշինջաղյանի կողքին: Ես գտնում եմ, որ ձեր արարքը պետք է օրինակ ծառայի բոլոր այն մարդկանց համար, որոնք ցանկանում են նվիրատվություն անել քաղաքին: Այսպիսով, մենք կնպաստենք նրան, որ Հայաստանի մայրաքաղաքը դառնա աշխարհի ամենազարգացած քաղաքներից մեկը»: Հանդիսավոր միջոցառման վերջում բլոր նկարիչներին հանձնվեցին շնորհակալագրեր մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի եւ Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի անունից: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |