ԱՊՀ երկրների Ինտերպոլի Ազգային բյուրոների համագործակցությունը դառնում է ավելի սերտ 3 նոյեմբերի 2009 - 22:23 AMT PanARMENIAN.Net - Հանդիպմանը մասնակցում էին Բելառուսի, Ուկրաինայի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի ազգային կենտրոնական բյուրոների պետերը։ ՌԴ ԱԿԲ-ի տարածքային ստորաբաժանումների ղեկավարները, Ինտերպոլի գլխավոր քարտուղարության եւ Հայաստանում արտոնագրված միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները եւ ՀՀ ոստիկանության մի շարք ծառայությունների աշխատակիցներ:Հանդիպումը բացեց ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արմեն Երիցյանը: Նա իր խոսքում նշեց, որ անհնար է միայնակ պայքարել այնպիսի հանցավոր երեւույթների դեմ, ինչպիսիք են ահաբեկչությունը, անդրազգային հանցավորությունը, թրաֆիքինգը, կոռուպցիան եւ այլն։ Արմեն Երիցյանն ընդգծեց, որ Ինտերպոլը, որպես առաջատար միջազգային կազմակերպություն, միշտ աջակցել է մասնակից պետություններին հանցավորության տարբեր ոլորտների դեմ պայքարի եւ համաշխարհային անվտանգության ապահովման գործում: Հանդիպման մասնակիցները քննարկեցին միջազգային հետախուզման կազմակերպման եւ ազգային տարածքներում օտարերկրացիների հետախուզման ժամանակ հանդիպող դժվարությունների եւ դրանց հաղթահարման ուղիների, ԱՊՀ մասնակից պետությունների ԱԿԲ-ների դերը ահաբեկչության եւ ծայրահեղականության մեջ ներգրավված օտարերկրյա քաղաքացիներին հայտնաբերելու գործընթացի, թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտում արդի վիճակի մասին հարցերը, ինչպես նաեւ մի շարք այլ խնդիրներ, որոնք անհապաղ լուծում են պահանջում, հաղորդում է ՀՀ Ոստիկանության պաշտոնական կայքը: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա |