Յուլիա Ալեքսանովան «Օսեթիայի միսս Հայաստանն է» 4 նոյեմբերի 2009 - 11:44 AMT PanARMENIAN.Net - «Ռուսաստան, Հայաստան, Օսեթիա, մենք ձեր երեխաներն ենք»,-նման կարգախոսով է առաջին անգամ Վլադիկավկազում տեղի ունեցել «Օսեթիայի միսս Հայաստան» մրցույթը: Նախագծի հեղինակն ու ղեկավարը Հյուսիսային Օսեթիայի ՆԳՆ անչափահասների գծով ծառայության պետ Վարդանուշ Մուրադյանն էր: Մրցույթն անցել է հայկական «Էրեբունի» ազգային-մշակութային ընկերության հովանու ներքո, Վլադիկավկազի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու առաջնորդի օրհնությամբ: Ըստ Մուրադյանի, միջոցառումն ուղղված էր օսերի եւ հայերի միջեւ ազգամիջյան կապերի ամրապնդմանն ու հանրապետությունում տաղանդավոր երիտասարդության բացահայտմանը: Ամենագեղեցիկ աղջկա տիտղոսի կոչման համար կարող էր պայքարել Օսեթիայում բնակվող ցանկացած աղջիկ, որի ծնողներից գոնե մեկը ազգությամբ հայ է: Արդյունքում հայտ ներկայացրեցին 60 աղջիկներ, որոնցից 13-ը դուրս եկան եզրափակիչ, որն անցավ «Աստորիա պլազա» արտ-ակումբում: Մասնակիցները մրցեցին 5 տարբեր մրցույթներում, որտեղ կարողացան ներկայացնել իրենց կարողությունները նաեւ ազգային հայկական եւ օսական պարարվեստում եւ խոհանոցում: Իսկ «Տաղանդների շքահանդես» մրցույթում մասնակիցները կարողացան իրենք ընտրել, թե ինչով կարող են զարմացնել հանդիսատեսին: Արդյունքում մրցույթի ժյուրին, որի կազմում էին նախարարներ, ստեղծագործական եւ գիտական մտավորականության ներկայացուցիչներից, ընտրեց լավագույններից լավագույնին: Հաղթեց Յուլիա Ալեքսանովան, որը ստացավ Վենետիկում պատրաստված դիադեման եւ Սվարովսկու քարերով զարդարված հավաստագիրը` Հայաստան ուղեւորվելու համար, ինչպես նաեւ 100 հազար ռուբլու հավաստագիր «Մարգո» բուտիկից, հաղորդում է «15-րդ ռեգիոնը»: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |