Արթուր Գեւորգյան. Հայաստանի ձյուդոյի մեծահասակների առաջնությունը շատ հաջող է անցել

PanARMENIAN.Net - Հայաստանի ձյուդոյի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Գեւորգյանը PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել, որ Հայաստանի ձյուդոյի առաջնությունը շատ հաջող է անցել: «Ինձ ուրախացնում է այն փաստը, որ առաջնության ընթացքում հաջող ելույթներ ունեցան Հայաստանի մարզերի ու Ղարաբաղի ներկայացուցիչները: Բացի այդ, երիտասարդ մասնակիցներն արժանի մրցակիցներ հանդիսացան այնպիսի փորձառու ձյուդոիստների համար, ինչպիսիք են Հովհաննես Դավթյանը (2009թ. աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր), Արմեն Նազարյանը (2005թ. Եվրոպայի չեմպիոն) եւ մյուսները»,-ասել է նա:



Ըստ գլխավոր մարզչի, առաջնության արդյունքում կձեւավորվի Հայաստանի ձյուդոյի հավաքականը, որը կմասնակցի 2010 վարկանիշային մրցաշարերին: Օրերս տեղի կունենան հավաքներ:
 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---