Վրաստանի ԱԳ նախարարը այնուամենայնիվ հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից

PanARMENIAN.Net - Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն, նոյեմբերի 4-ն հայտարարել է, որ կամավոր հրաժարվում է Ռուսաստանի քաղաքացիությունից: «Ես արդեն ուղարկել եմ Ռուսաստանի նախագահին իմ խնդրանքը Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելու մասին եւ կտցեցի իմ Ռուսաստանի անձնագիրը», - հայտարարել է նա:



Վաշաձեն նշել է, որ ցանկանում է հեշտացնել խնդիրը, քանի որ ՌԴ Սահմանադրությունը չի նախատեսում քաղաքացիությունից զրկման կարգ, հաղորդում է «Ինտերֆակսը»:



Մեկ օր առաջ, Պետդումայի «Արդար Ռուսաստան» կուսակցության պատգամավոր Սեմյեն Բագդասարովը պահանջել է համապատասխան մարմիններից վերցնել Վաշիձեից Ռուսաստանի անձնագիրը: Պատգամավորը վրդովվել էր այն հանգամանքով, որ վրաց նախարարը Միխայիլ Սահակաշվիլիի զինակիցներից է: Սակայն նրան չսատարեցին նրան:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---