Ստեփան Սաֆարյան. ԵՄ-ն հայ-թուրքական հարաբերությունների առնչությամբ ոչ մի հստակ քաղաքականություն չունի

PanARMENIAN.Net - «Ներկայիս իրադրության մեջ ԵՄ-ն հայ-թուրքական հարաբերությունների առնչությամբ ոչ մի հստակ քաղաքականություն չունի, ես այս եզրակացությանը եկա վերջերս Բրյուսելում ու Ստրասբուրգում ԵՄ պաշտոնական անձանց հետ ունեցած հանդիպումներից հետո»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական կուսակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:



Սաֆարյանի խոսքով, Եվրամիության ընդհանուր քաղաքականության բացակայության հիմնական պատճառը կապված է այն բանի հետ, որ ԵՄ-ն իր էությամբ բազմազան է` թե' քաղաքական, թե' տնտեսական, եւ թե' մշակութային իմաստով: «Իհարկե, ավելի լավ կլիներ, եթե նման քաղաքականություն գոյություն ունենար, որը կկարողանար լրացնել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների ասիմետրիան: Իսկ այդ միջոցին Հայաստանը հնարավորություն կունենար ՀՀ եւ Թուրքիայի միջեւ որոշակի հարցերի քննարկումը տեղափոխել եվրոպական օրակարգ»,- ընդգծել է «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական կուսակցության ղեկավարը:



Խոսելով թուրքական խորհրդարանի կողմից հայ-թուրքական Արձանագրությունների վավերացման գործընթացը ձգձգելու ու ԵՄ արձագանքի մասին` Ստեփան Սաֆարյանը նշել է, որ Թուրքիայի ղեկավարությունը վավերացման ձգձգման պատճառն արդեն բացատրել է եվրոպական կառույցներին` ասելով, որ իրենք պետք է համաձայնության գան այդ հարցում, որպեսզի խուսափեն ներքին քաղաքական ապակայունացումից:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---