Կարլ Ֆրոչը հույս ունի հանդիպել WBC եւ WBA վարկածով չեմպիոն Արթուր Աբրահամի հետ 4 նոյեմբերի 2009 - 18:21 AMT PanARMENIAN.Net - WBC վարկածով գերմիջին քաշային կարգի աշխարհի չեմպիոն Կարլ Ֆորչը խոստացել է նոքաուտի ենթարկել WBA վարկածի չեմպիոն Միքել Քեսլերին մենամարտում, որը կանցկացվի Super Six World Boxing Classic մրցաշրջանի երկրորդ փուլի շրջանակներում: «Երբ ես կջախջախեմ Քեսլերին, ինձ մոտ կլինեն WBC եւ WBA վարկածի տիտղոսները: Դա միավորման մենամարտ կլինի, ես կարող եմ դառնալ բացարձակ չեմպիոն», - մեջբերում է Ֆորչին championat.ru.-նSuper Six -ի շրջանակներում, իր առաջին մենամարտը Ֆորչը կանցկացնի նոյեմբերի 21-ն, ամերիկացի Անդրե Ուորդի հետ: Այդ նույն մրցաշարի շրջանակներում, Ֆորչը երրորդ հանդիպումը կանցկացնի Արթուր Աբրահամի հետ, արդեն 2010 թ-ն: Ներկայումս Աբրահամը առաջատարն է Super Six -ի ցուցակում: Նա առաջինն էր, ով իր մենամարտը ավարտեց նոքաուտով, հաղթելով Ջերմեյն Թեյլորին (ԱՄՆ): Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |