Ադրբեջանի սպառնալիքները ձանձրացրել են թե' Ռուսաստանին, թե' Արեւմուտքին, եւ թե' ԱՄՆ-ին 4 նոյեմբերի 2009 - 18:23 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ռազմական հռետորությունը` տեղին լինի այն, թե ոչ, շամանական թովչության է վերածվում եւ տարածաշրջանային միտումների ենթատեքստից դուրս է մնում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը` մեկնաբանելով տեղեկատվությունն այն մասին, որ եթե Ադրբեջանը պատերազմ սկսի, ԱՄՆ կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը:Փորձագետի խոսքով, Բաքվի սպառնալիքներն արդեն սկսել են ձանձրացնել թե' Ռուսաստանին, թե' Արեւմուտքին, եւ թե' ԱՄՆ-ին: Ընդ որում, նա նշել է, որ նման հայտարարությունները խոչընդոտում են տարածաշրջանում վստահության ձեւավորմանը: «Եթե անգամ ԱՄՆ Պետքարտուղարի օգնական Թինա Քեյդենաուն նման բան չի ասել, միեւնույն է, դրա մասին խոսակցությունները դրական թերապեւտիկ բնույթ են կրելու: Տեսնենք, թե արդյոք մեր ադբեջանցի գործընկերները դրանից եզրակացություններ կանեն, թե ոչ»,- ընդգծել է Ռուբեն Մեհրաբյանը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |