Հայ-թուրքական հարաբերությունները չպետք է որպես բեռ մնան նոր սերնդին 4 նոյեմբերի 2009 - 19:06 AMT PanARMENIAN.Net - Հայ ժողովուրդը շատ բարդ ժամանակներ է ապրել, սակայն այն շրջանը, որ այժմ ենք ապրում, ամենաբարդն է: Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Միավորված կոմունիստական կուսակցության ղեկավար Յուրի Մանուկյանը` մեկնաբանելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը: Նրա խոսքերով, չնայած բոլոր մտավախություններին, հայկական կողմը պետք է երկխոսության գնա Թուրքիայի հետ: Ընդ որում, խոսելով երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման անհրաժեշտության մասին, Մանուկյանը հղում է արել ապագա սերունդների առջեւ պատասխանատվությանը: «Մենք չենք կարող այդ ծանր բեռը թողնել հաջորդ սերունդներին, եւ եթե այդ հարցը հիմա չլուծվի, ե՞րբ է լուծվելու»,-ասել է Յուրի Մանուկյանը: Նա նաեւ նշել է, որ հայ-թուրքական սահմանի բացումը դրական կանդրադառնա Հայաստանի ինչպես տնտեսական, այնպես էլ զբոսաշրջային ոլորտի վրա: Մանուկյանը նաեւ բարձր է գնահատել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի դերը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում` հայտարարելով, որ ի տարբերություն մյուս նախագահների, Սարգսյանը գործընթացի իմիտացիա չի անում, եւ ժամանակ էլ չունի դրա համար: «Հայաստանի բնակիչները պետք է սատարեն ՀՀ նախագահին նրա նախաձեռնություններում»,-ասել է Յուրի Մանուկյանը: Նա նշել է, որ հայկական կողմը պետք է հետեւի թուրքական կողմի գործողություններին եւ նմանատիպ քայլեր ձեռնարկի: «Եթե Թուրքիայի խորհրդարանը վավերացնի Հայ-թուրքական արձանագրությունները, ապա մենք եւս դա կանենք, եթե ոչ` ապա ոչ»,-ասել է Յուրի Մանուկյանը` հավելելով, որ միայն երկխոսության միջոցով Հայաստանը կկարողանա իրական արդյունքների հասնել: Ընդ որում անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը` Մանուկյանն ասել է, որ ԼՂՀ կարգավիճակը դե-ֆակտո արդեն վաղուց որոշված է, մնում է այն դե-յուրե ամրագրել: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի ԳՇ պետն ու Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատարը քննարկել են գործակցության զարգացումը Ձեռք են բերվել պայմանավորվածություններ Սոկուրովը մագիստրոսական դասընթաց կվարի Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտում Բուհում արվեստանոց ունենալու առաջարկը նա ստացել է ռեկտորից |