Հայաստանում մեկնարկել է տեղական ինքնակառավարման մակարդակում բնապահպանական մարտահրավերների սեմինար 4 նոյեմբերի 2009 - 20:52 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ գրասենյակը աջակցում է շրջակա միջավայրի կառավարման վերաբերյալ քննարկման 2009թ. նոյեմբերի 4, Ծաղկաձոր, Հայաստան. Հայաստանի պաշտոնյաները եւ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչները այսօր Ծաղկաձորում մեկնարկեցին տեղական ինքնակառավարման մակարդակում բնապահպանական մարտահրավերների շուրջ 2-օրյա սեմինարը: Միջոցառումը կազմակերպել էր Նորվեգիայի Ֆրիդտյոֆ Նանսեն ինստիտուտը ԵԱՀԿ եր-անյան գրասենյակի աջակցությամբ, եւ ՀՀ բնապահպանության եւ տարածքային կառավարման նախարարությունների հետ համագործակցությամբ: «Արդյունավետ շրջակա միջավայրի պաշտպանությունը ներառում է թափանցիկ եւ հաշվետու վարչարարություն բոլոր մակարդակներում: Իշխանությունների եւ հասարակության համատեղ ջանքերը կօգնեն պաշտպանել բնապահպանական իրավունքները թե՛ տեղական եւ թե՛ ազգային մակարդակով», նշեց ԵԱՀԿ եր-անյան գրասենյակի տնտեսական եւ բնապահպանական ծրագրի պատասխանատու Քրիստոֆ Օպֆերմանը: Տեղական ինքնակառավարման իշխանությունների, մարզային բնապահպանական եւ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչները մասնակցեցին սեմինարին, քննարկելով տեղական ինքնակառավարման մակարդակում բնապահպանական իրավունքների պաշտպանման ուղիները, բնապահպանական կառավարման միջազգային փորձը եւ Հայաստանում Օրհուսի կոնվենցիայի իրագործումը: Օրհուսի կոնվենցիան ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի շրջակա միջավայրի վերաբերյալ պայմանագիր է. այն ներառում է տեղեկատվության մատչելիությունը, հանրության մասնակցությունը որոշումների կայացման հարցում եւ բնապահպանական հարցերում արդարադատության մատչելիությունը: ԵԱՀԿ-ի աջակցությամբ ստեղծված եւ գործող հասարակական բնապահպանական տեղեկատվական կենտրոնների /Օրհուս կենտրոններ/ ներկայացուցիչները մասնակցեցին սեմինարին: Օրհուս կենտրոնները կապող օղակ են բնապահպանական ՀԿ-ների եւ պետական ատյանների միջեւ: «Միջազգային կառավարման գործիքների մասին գիտելիքը արժեքավոր ներդրում կլինի Հայաստանում ինքնակառավարման մարմինների բարեփոխման գործում», ասաց Ֆրիդտյոֆ Նանսեն ինստիտուտի ղեկավար Փիտր Յոհան Շայը: «Սեմինարի մասնակիցները բնապահպանական կառավարման արդյունավետ մոտեցումներ առաջ բերեցին: Այս միջոցառումը նպաստեց Օրհուս կենտրոնների - տեղական ինքնակառավարման մարմինների միջ- ավելի ակտիվ համագործակցությանը», ասաց Աշոտ Գիլոյանը, ՀՀ տարածքային կառավարման նախարարության ինքնակառավարման բաժնի ղեկավարը: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ Դանիելյանի՝ ԱԺ խորհրդի նիստը կկայանա ժամը 16։00-ին. Բագրատ սրբազանը կոչ է արել հավաքվել ԱԺ-ի մոտ «Սա անվստահության գործընթացի առաջին քայլն է»,–ասել է սրբազանը ՌԴ ԱԳՆ․ ՀԱՊԿ-ը կվերանայի 2024-ի բյուջեն, քանի որ ՀՀ–ն հրաժարվում է վճարել անդամավճարը Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Ըստ Բաքվի՝ Նախիջևանի՝ ՀՀ–ին սահմանակից հատվածում ադրբեջանցի զինծառայող է անհետացել Նշվում է, որ նա կորել է անհայտ հանգամանքներում Նոր Նորքի թաղապետը՝ Զախարովային․ ՌԴ-ն չի կարող հաղթել Ուկրաինային Նա ասել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է կրկին այցելել Բուչա |