Հայաստանի ժողովրդավարական կուսակցություն. Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի 5 նոյեմբերի 2009 - 12:52 AMT PanARMENIAN.Net - Վաշինգտոնի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման հնարավորության մասին (եթե Բաքուն ռազմական գործողություններ սկսի) ԱՄՆ պետքարտուղարի օգնական Թինա Կայդենաուի հայտարարության մեջ ճշմարտության հատիկ կա, չնայած որ այն հերքվել է: Այդ մասին, պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը: Նրա խոսքերով, նման հայտարարությունները միշտ հերքվում են, սակայն դրանք շրջանառության մեջ են դրվում որպես փորձաքար` ակնկալելով, թե ինչ արձագանք դա կունենա: «Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, այդ մասին վկայում են սպառազինության հսկայական ծավալների գնումները: Սակայն ես կարող եմ հստակ ասել, որ ԱՄՆ-ի դառը փորձը Իրաքում եւ Աֆղանստանում ցույց տվեց, որ Ամերիկան դեմ է ռազմական գործողությունների վերսկսմանը ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի ԶՈւ-ի շփման գծում, քանի որ այդ գործընթացը հնարավոր չի լինի կասեցնել: Եթե Ղարաբաղում պատերազմ սկսվի, այն լոկալ չի լինի, ինչպես առաջի անգամ, այս անգամ հետեւանքները շատ ավելի ծանր կլինեն»,-ասել է Սարգսյանը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |