Հովհաննես Գոհարյանը չի մասնակցի «ԲԱՏԷ»-ի խաղին հունական «ԱԵԿ»-ի հետ

PanARMENIAN.Net - Բելառուսի ֆուտբլի «ԲԱՏԷ» ակումբը, որտեղ խաղում է ՀՀ հավաքականի հարձակվող Հովհաննես Գոհարյանը, կանցկացնի Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի չորրորդ խաղը: Այսօր «ԲԱՏԷ»-ն իր արտագնա խաղում կհանդիպի հունական «ԱԵԿ»-ի հետ: Աթենք են ժամանել թիմի 18 ֆուտբոլիստները:



Ինչպես հաղորդում է բելառուսական ակումբի պաշտոնական կայքը, կազմից դուրս են Հ.Գոհարյանը, որն արդեն մի քանի օր է, ինչ չի մարզվում բարձր ջերմության պատճառով, վնասվածք ստացած Իգոր Ստասեւիչը, դեռեւս լավ մարզաձեւ չունեցող Վիտալի Բուլիգան:

Հիշեցնենք, որ առաջին խաղում «ԲԱՏԷ»-ին հաջողվեց հաղթել «ԱԵԿ»-ին 2:1 հաշվով:

«ԲԱՏԷ»-ն ու «ԱԵԿ»-ը Եվրոպայի լիգայի «I» խմբում զբաղեցնում են վերջին տեղերը` ունենալով 3-ական միավոր: Խումբը գլխավորում է Պորտուգալիայի «Բենֆիկան» 6 միավորով, նրան հաջորդում է Անգլիայի «Էվերտոնը» 4 միավորով:
 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---