2009 թվականի երրորդ եռամսյակում UNIStream բանկի հաճախորդների թիվը հասել է 205 հազարի

PanARMENIAN.Net - 2009թ. երրորդ եռամսյակում UNIStream բանկի հաճախորդների թիվն աճել է 14 տոկոսով եւ հասել է 205 հազարի: Ինչպես PanARMENIAN.Net ին են հաղորդել UNIStream ԱԲ ԲԲԸ-ում, Մարդիկ այս համակարգով ստացել եւ ուղարկել են շուրջ 197,8 մլն դոլար, ինչը 32 տոկոսով ավելի է, քան նախորդ եռամսյակում:



«Մարդիկ, անկասկած, ընտրում են UNIStream-ը Հայաստանում, հաշվի առնելով եզակի եւ շահավետ սակագնային քաղաքականությունը, ցանցի տարածվածությունն ու լայն ընդգրկումը»,-ասել է UNIStream -ի գլխավոր տնօրեն Սուրեն Հայրիյանը: Նա նշել է նաեւ, որ 0-տոկոսանոց սակագին ներմուծելիս, ընկերությունը ելնում էր ոչ միայն նրա տնտեսական հաջողությունից, այլ նաեւ այն ներդրումից, որը կնպաստի ազգային արժույթի պահպանմանը` հաշվի առնելով, որ UNIStream -ը գրավում է շուկայի շուրջ 55 տոկոսը, իսկ դրամական փոխանցումների բաժնեմասը ՀՀ ՀՆԱ-ում գրեթե 9 տոկոս է կազմում:



UNIStream -ի գլխավոր տնօրենը տեղեկացրել է նաեւ, որ այսօր համակարգը իր հաճախորդներին հնարավորություն է տալիս փոխանցումը ստանալ համակարգի սպասարկման ցանկացած կետում երկրի ողջ տարածքում: «Եվ կարեւոր չէ, թե որ քաղաք է արվում փոխանցումը: Այցելելով մեր գործընկեր «Յունիբանկի» ցանկացած գրասենյակ, հաճախորդը կարող է ստանալ իր փոխանցումը»,-ասել է Հայրիյանը:



«Մենք կարողացանք կազմակերպել մեր աշխատանքը հանրապետությունում այնպես, որ մեր հաճախորդները չպետք է շատ ժամանակ ծախսեն համակարգի մոտակա կետին հասնելու համար: Դա մեզ հնարավորություն տվեց ոչ միայն զգալի թվով հաճախորդներ ունենալ, այլ նաեւ կարեւոր բաղադրիչ դարձավ հանրապետությունում հետագա հաջող ընթացքի համար»:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---