ԱՄՆ-ի եւ ԵԱՀԿ ՄԽ-ի համար այժմ կարեւոր է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը 5 նոյեմբերի 2009 - 15:03 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կարագավորումը նոր նշանակություն է ստացել հայ-թուրքական դիվանագիտության համատեքստում: Այդ մասին Երեւանում, ելույթ ունենալով «Հայ-թուրքական դիվանագիտությունը եւ Լեռնային Ղարաբաղը. համաձայնությո՞ւն թե՞ ոչ» սեմինար-քննարկմանը հայտարարել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն (ՌԱՀՀԿ) Ռիչարդ Կիրակոսյանը: «Ռոբերտ Բրադտկեին նշանակելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահի պաշտոնում, ԱՄՆ-ն վերադարձավ այն քաղաքականությանը, որը վարում էր մինչեւ 2004 թվականը: Վաշինգտոնն ու ԵԱՀԿ Մինսկի խումբն այժմ մեծապես կարեւորում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը»,-ասել է փորձագետը: Նրա կարծիքով, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում այժմ «նոր օրացույց է» գործում: «Այդ օրացույցը ներառում է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների Մոլդովայում կայացած հանդիպումից մինչեւ ԵԱՀԿ ԱԳՆԽ Աթենքում կայանալիք հանդիպումն ընկած ժամանակահատվածը: Թեեւ դա ԵԱՀԿ ԱԳՆ-ի Խորհրդի նիստն է, սակայն տեղեկություններ կան, որ ակնկալվում է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների առանձին հանդիպում: Այնուամենայնիվ, մինչեւ 2010թ. հունվարը ես լուրջ առաջխաղացում ղարաբաղյան հարցում չեմ ակնկալում»,-ասել է Ռ.Կիրակոսյանը: Նա ընդգծել է, որ այսօր կողմերը պետք է գործեն առավել թափանցիկ ու հասարակություններին ներկայացնեն բանակցային գործընթացը, որպեսզի չբախվենք ապատեղեկատվության տարածման հետ; Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |