Հրատարակվել է Եղիշե ավ. քհն. Սարգսյանի հեղինակած «Սուրբ Էջմիածնի Հոգեւոր Ճեմարանը» աշխատությունը:

PanARMENIAN.Net - Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳարեգինԲԾայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը լույս է ընծայել Տ. Եղիշե ավ. քհն. Սարգսյանի հեղինակած «Սուրբ Էջմիածնի Հոգեւոր Ճեմարանը (1945-2006)» աշխատությունը:



«Սարգիս Գաբրիելյան»հիմնադրամի մեկենասությամբ տպագրված այս աշխատությունում Գեւորգյան հոգեւոր ճեմարանի երկարամյա տեսուչ (2000-2006թթ.) Եղիշե ավագ քահանան, ով նաեւ վերաբացված Ճեմարանի առաջին սերնդի սաներից է, ժամանակագրական կարգով ներկայացնում է Սուրբ Էջմիածնի Հոգեւոր ճեմարանի գործունեությունը 1945թ. վերաբացումից մինչեւ 2006թ.` օգտվելով արխիվային նյութերից:



Գիրքն հասցեագրված է հայ մանկավարժական մտքի ու դպրոցի, Հայոց Եկեղեցու պատմությամբ հետաքրքրվողներին:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---