Քարամյան եղբայրների թիմը` ռումինական «Տիմիշոարան» շանս ունի անցնելու Եվրոպայի լիգայի եզրափակչի 1/16 5 նոյեմբերի 2009 - 15:50 AMT PanARMENIAN.Net - Այսօր ռումինական «Տիմիշոարան», որտեղ խաղում են հայ ֆուտբոլիստներ Արման եւ Արտավազդ Քարամյանները, Եվրոպայի Լիգայի Ա խմբում կհյուրընկալվի Բելգիայի «Անդերլեհտի» դաշտում: «Տիմիշոարան» ունի 2 միավոր եւ զբաղցենում է նախավերջին տեղը: «Տիմիշոարայի» գլխավոր մարզիչը հրապարակել է թիմի կազմը: Հիմնական կազմում կխաղան նաեւ Քարամյան եղբայրները: «Տիմիշոարան» 3 միավոր է զիջում Հոլանդիայի «Այաքսին» ու «Անդերլեհտին» որոնք վաստակել են 5-ական միավոր: Վերջին հորիզոնակաը զբաղեցնում է Զագրեբի «Դինամոն», որը զրկվել է 3 միավորից «Տիմիշոարայի» հետ խաղում տրիբունաներում լուրջ անկարգությունների պատճառով, սակայն որոշումը կարող է բողոքարկվել, հաղորդում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքէջը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |