ՀՀ վարչապետը եւ Ջեյ Ռակոուն քննարկեցին Հայաստանի եւ «Լինսի» հիմնադրամի համագործակցության հարցերը 5 նոյեմբերի 2009 - 16:57 AMT PanARMENIAN.Net - Այսօր սկսվեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակության այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Կառավարության ղեկավարը ԱՄՆ-ում է գտնվում ArmTech 2009 բիզնես-համաժողովին մասնակցելու նպատակով: Այցի առաջին օրը Տիգրան Սարգսյանը Լոս-Անջելեսում հանդիպել է «Լինսի» հիմնադրամի նախագահ Ջեյ Ռակոուի եւ նրա առաջին տեղակալ Հարութ Սասունյանի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի Հանրապետության եւ «Լինսի» հիմնադրամի համագործակցությանը վերաբերող հարցեր: Բարձր տեխնոլոգիաների զարգացմանը նվիրված ArmTech 2009 համաժողովը տեղի կունենա Սան Խոսե քաղաքում: Հայաստանի պատվիրակության կազմում են` ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը եւ այլ պաշտոնատար անձինք, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: ArmTech-ն անցկացվում է ամեն տարի` մի տարի ԱՄՆ-ում, երկրորդ տարի` Հայաստանում պարբերականությամբ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Amnesty Int.–ը կոչ է արել Բաքվին ազատ արձակել Իբադօղլուին և մյուս ակտիվիստներին «Նրա կալանքը վկայում է Ադրբեջանում այլախոհների սիստեմատիկ հետապնդումների մասին»,–ասվում է նամակում։ Տավուշի մարզպետի աշխատակազմ. Կիրանցում հացի, մթերքի խնդիր չկա Համացանցում նմանատիպ լուրեր էին տարածվել Կապանում ԻԻՀ հյուպատոսարանում խոնարհել են դրոշը. Մարդիկ ծաղիկներ են դնում շենքի մոտ ՀՀ ԱԽ քարտուղարն ու ՊՆ ղեկավարը ևս ցավակցել են Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատար է նշանակվել փոխնախարար Քանիին Նա այդ պաշտոնում կփոխարինի վթարից զոհված Աբդոլլահիանին |