Սիմոն Կամսարականը պահանջում է Մանուկյանի հրաժարականը ՀՀ Հանրային խորհրդի նախագահի պաշտոնից 5 նոյեմբերի 2009 - 17:05 AMT PanARMENIAN.Net - Պաշտպանության եւ ազգային անվտանգության հարցերով Հայաստանի հասարակական խորհրդի հանձնաժողովը դեմ է հայ-թուրքական Արձանագրություններին: Այս մասին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց այդ հանձնաժողովի անդամ, Հայաստանի հիմնարար գիտությունների կենտրոնի տնօրեն, ֆիզիկոս Սիմոն Կամսարականը: Մեկնաբանելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ ՀՀ ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի հայտարարությունն այն մասին, որ բոլոր 12 հանձնաժողովների նախագահները համաձայն են Արձանագրություններին` Կամսարականն ասաց, որ Մանուկյանի հայտարարությունն իրականությանը չի համպատասխանում, քանի որ 12 նախագահները չեն կարող արտահայտել Հանրային խորհրդի բոլոր անդամների կարծիքը, որոնց թիվը 1500-ից ավելի է:«Հոկտեմբերի 18-ին Խորհրդի հերթական նիստի ժամանակ ես ելույթ ունեցա հետեւյալ առաջարկով` նիստ հրավիրել Վազգեն Մանուկյանի հարցը քննելու համար», - հայտարարեց Սիմոն Կամսարականը: Միեւնույն ժամանակ նա նշեց, որ դիմելու է Հայաստանի նախագահին` Մանուկյանին Հանրային խորհրդի նախագահի պաշտոնից հեռացնելու համար, ինչպես նաեւ նրա դեմ հետագայում դատարան է դիմելու: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Էրդողան. ՀՀ և Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է տարածաշրջանի համար Նա այդ մասին ասել է Կոբախիձեի հետ համատեղ ասուլիսում Աղավնոյի եկեղեցին ոչնչացման վտանգի տակ է Այն ամբողջությամբ ներառված է տախտակամածների և ծածկերի մեջ Գրիգորյան․ Երևանը չի խնդրել, որ ՌԴ սահմանապահները մնան Թուրքիայի և Իրանի հետ սահմանին «Ասել ենք, որ այդ կետերում ռուս սահմանապահները տեղակայված են ըստ պայմանագրի և նման հարց այս պահին չենք քննարկում»,–ասել է նա Ժնևում հանդիպել են ՀՀ և Ադրբեջանի խորհրդարանների խոսնակները Այլ մանրամասներ չեն ներկայացվում |