ՀՀ եւ ՌԴ մինչեւ դաշնակցային հարաբերությունները Հայաստանի արտաքին քաղաքականության գերակա ուղղություններից է 5 նոյեմբերի 2009 - 19:29 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 5-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյին: Ողջունելով հյուրին` ՀՀ ԱԺ նախագահը հույս հայտնեց, որ դեսպան Կովալենկոյի աշխատանքի շնորհիվ կհաջողվի երկու երկրների համագործակցությունը բարձրացնել նոր` ավելի բարձր մակարդակի: Պրն Աբրահամյանը նշեց, որ ՀՀ եւ ՌԴ դաշնակցային հարաբերությունները Հայաստանի արտաքին քաղաքականության գերակա ուղղություններից մեկն է: Այդ համատեքստում նա նաեւ կարեւորեց երկու երկրների միջեւ քաղաքական շփումների բարձր մակարդակը, ձեւավորված լայն իրավապայմանագրային դաշտը, փոխշահավետ համագործակցությունն առեւտրատնտեսական, հումանիտար, ռազմատեխնիկական եւ այլ բնագավառներում:Զրուցակիցները կարեւորեցին ՀՀ եւ ՌԴ միջկառավարական եւ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովների գործունեությունը: Նրանք համաձայնեցին, որ այդ հանձնաժողովները հանդիսանում են երկկողմ համագործակցության կարեւոր գործիքներ եւ դրանց ներուժը պետք է ամբողջությամբ օգտագործվի ի բարօրություն Հայաստանի եւ Ռուսաստանի ժողովուրդների բարգավաճման: Հանդիպման ընթացքում կողմերը նաեւ քննարկեցին տարածաշրջանային անվտանգության հարցերի լայն շրջանակ, հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունը: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |