Իտալիայի խորհրդարանում «Հայ-իտալական բարեկամության» խումբ է ստեղծվել 6 նոյեմբերի 2009 - 12:10 AMT PanARMENIAN.Net - Իտալիայում Հայաստանի դեսպան Ռուբեն Կարապետյանը հանդիպել է Իտալիայի խորհրդարանի նորաստեղծ «Հայ-իտալական բարեկամության» խմբի անդամների հետ: Հանդիպման ընթացքում խմբի նախագահ, խորհրդարանի պատգամավորների պալատի պատգամավոր Սանդրա Զամպան տեղեկացրել է Հայաստանի դեսպանին, որ Հայաստանի բարեկամների խումբը Իտալիայի օրենսդիր մարմնում գնալով մեծանում է եւ ներկայումս այն ընդգրկում է 22 պատգամավոր: Ռուբեն Կարապետյանը կարեւորել է երկրի օրենսդիր մարմնում Հայաստանի բարեկամների հայանպաստ գործունեության ակտիվացումը եւ նրանց թվի ավելացումը: «Հայ-իտալական բարեկամության» խմբի անդամներն ընդգծել են, որ Հայաստանը Իտալիայի բարեկամն է, եւ որ իրենք պատրաստ են աջակցել երկու երկրների ոչ միայն միջխորհրդարանական համագործակցությանը, այլեւ՝ Հայաստան-Իտալիա բարեկամության ամրապնդմանն ու զարգացմանը: Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Իտալիայի խորհրդարանում կազմակերպել տարբեր միջոցառումներ, ցուցահանդեսներ եւ դասախոսություններ, որոնք կօգնեն իտալացի օրենսդիրներին ծանոթանալու հայկական մշակույթին, պատմությանն ու քաղաքականությանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Լևոն Երանոսյանը մեղավոր է ճանաչվել, բայց համաներվել է Մեղադրանքներից մեկի մասով քրեական դատավարությունը դադարեցնել վաղեմության ժամկետի հիմքով Երևանի մանկապարտեզներում տեսախցիկներ կդրվեն․ Մոտ 135 մլն դրամ կպահանջվի Նախատեսվում է մինչև 1700 տեսահսկման կետ ունենալ Բռնցքամարտիկ Չալոյանն օլիմպիական ուղեգիր է նվաճել Չալոյանը հանդես է գալիս գերծանր քաշային կարգում Լեմկինի ինստիտուտը ՀՀ կառավարությանը կոչ է արել հարգել քաղաքացիների խաղաղ բողոքի իրավունքը Նշվում է, որ բողոքի ցույցերի պատճառը Ադրբեջանին մի շարք տարածքներ հանձնելու Հայաստանի կառավարության որոշումն է |