Հայաստանի գյուղատնտեսության բնագավառի բյուջեն 2010 թ. 9 մլրդ դրամից ավելի կկազմի

PanARMENIAN.Net - Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի բյուջեն 2010թ. կկազմի 9 մլրդ 3 մլն 956 հազ. դրամ, ինչը գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանի խոսքերով, 4 մլրդ 810 մլն դրամով պակաս է 2009 թ. բյուջեից:



«9 մլրդ 3 մլն 956 հազ. դրամից 1 մլրդ 124 մլն-ը պետք է տրվի գյուղնախարարությանը կից 6 ոչ պետական կազմակերպությունների գործունեությանը: 730 մլն 719 հազ. դրամ տրամադրվելու է 379 աշխատակիցների եւ նախարարի աշխատակազմի կարիքները հոգալու համար: 150 մլն դրամով իրականացվելու է կարեւորագույն` «Բուսականության պաշտպանության միջոցառում» ծրագիրը», - հաղորդեց գյուղատնտեսության նախարարը:



Նրա խոսքերով, հանրապետությունում կայուն հակահամաճարակային իրավիճակն ապահովելու համար 1 մլրդ դրամ տրամադրվելու է «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստման» ծրագրի իրականացմանը:



1 մլրդ 100 մլն դրամի սահմաններում սուբսիդավորվելու են 31 հազ. 425 համայնքի հողեր, որոնք տեղակայված են հանրապետության բարձրլեռնային շրջաններում:



2010թ. անասնաբուծության զարգացման ծրագիրը իրականացվելու է Ճապոնիայի կառավարության հետ համատեղ, որի համար տրամադրվելու է 345 մլն դրամ:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---