Մոսկվայում ԱՊՀ եւ Բալթիկայի երկրների լրատվամիջոցների համաժողով կկայանա

PanARMENIAN.Net - Ընթացիկ տարվա դեկտեմբերի սկզբին Մոսկվայում ԱՊՀ եւ Բալթիկայի երկրների լրատվամիջոցների համաժողով կկայանա: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է Հայաստանի նախագահի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակական կապերի կենտրոնի տնօրեն Արա Սաղաթելյանը: «Այդ միջոցառման նպատակը ԱՊՀ երկրների լրատվամիջոցների միջեւ հորիզոնական կապերը վերականգնելու եւ միասնական տեղեկատվական դաշտ հաստատելու փորձն է»,- ասել է Արա Սաղաթելյանը:



Նրա խոսքով, համաժողովի շրջանակներում կքննարկվեն լրատվամիջոցների նկատմամբ հանրության վստահության վերականգնման, ԱՊՀ երկրներում տպագրական մամուլի տպաքանակի անկման եւ այլ հարցեր:



Համաժողովը կկայանա ռուսական ՌԻԱ Նովոստի տեղեկատվական գործակալության հովանավորությամբ:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---