Նոյեմբերի 6-8 Երեւանում կանցկացվի ԱՊՀ երկրների «Մշակութային քաղաքականություն-քաղաքականություն մշակույթի համար» համաժողովը 6 նոյեմբերի 2009 - 16:02 AMT PanARMENIAN.Net - Այսօր Երեւանում իր աշխատանքն սկսեց ԱՊՀ երկրների «Մշակութային քաղաքականություն-քաղաքականություն մշակույթի համար. մշակույթի բնագավառում քաղաքականության նոր ճյուղ» երեքօրյա տարածաշրջանային համաժողովը: Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանըհայտնեց, որ համաժողովի գլխավոր նպատակն է` նորարարական հայեցակարգերի, պլանավորման ոլորտում մոտեցումների ձեւավորումը, ինչպես նաեւ մշակութային քաղաքականության համար ճկուն ռազմավարական ինֆրակառույցների ստեղծումը հանուն զարգացման եւ փոխհամաձայնության: Համաժողովը կազմակերպել են` Հայաստանի մշակույթի նախարարությունը` Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Մոլդովայի եւ Ռուսաստանի գծով ՅՈՒՆԵՍԿՕ-ի խմբի աջակցությամբ, ինչպես նաեւ ԱՊՀ երկրների մարդասիրական համագործակցության միջպետական հիմնադրամը` Հայաստանի լեզվաբանական համալսարանի եւ Ռուսաստանի մշակութաբանության ինստիտուտի գործընկերությամբ: Համաժողովի ընթացքում կանցկացվեն լիակազմ նիստեր «Մշակութային քաղաքականությունը ձեւափոխվող աշխարհում» եւ «Մշակութային քաղաքականության ընտրությունը», բանավեճեր` «Մշակութային ժառանգությունը որպես մշակութային բազմազանության արդյունք եւ բաժանելի արժեք» եւ «Ապրել կիսամշակութային աշխարհում. սովորել բազմազանության, մասնակցել երկխոսությունների», ինչպես նաեւ երկու «կլոր սեղան»` «Մշակութային իրավունքներ, սահմանադրական երաշխիքներ ու մշակույթի բնագավառում օրենսդրությունը» եւ «Աջակցություն մշակույթին. տնտեսական եւ/կամ մշակութային արդյունավետությունը»: Բացման արարողությանը Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը կարդաց համաժողովի մասնակիցներին ուղղված ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ողջույնի խոսքը, որում մասնավորապես ասվում էր. «Ողջունում եմ տարածաշրջանային համաժողովի բոլոր մասնակիցներին, որը նվիրված է չափազանց կարեւոր հիմնախնդրի` մշակութային քաղաքականությանը: Պետության դերը մշակույթի համար նպատակների եւ քաղաքականության առաջնահերթությունների տարբերակման գործում կախված է մշակույթի եւ մշակութային քաղաքականության բնագավառի ընդհանուր հայեցակարգի սահմանումից: Այդ պատճառով մենք մեծ նշանակություն ենք տալիս այդ համաժողովին, որի հիմնական խնդիրը պետք է լինի նոր ժամանակներին համապատասխան իրականության առաջնահերթությունները որոշելը»: Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն իր հերթին նշեց. «Համընդհանուր մշակութային ժառանգության ուժով նախկին խորհրդային տարածքի ժողովուրդները շատ բաներով նման են: Սակայն տնտեսական եւ քաղաքական խնդիրների նմանությունը ԱՊՀ երկրներին մղում է մշակութային քաղաքականության ոլորտում ճկուն մեխանիզմներ, նոր ճյուղեր որոնելու»: Համաժողովին մասնակցում են միջազգային կազմակերպությունների (ՅՈՒՆԵՍԿՕ, ԱՊՀ, ԵՄ), ազգային կառավարական հիմնարկների, գիտական եւ փորձագիտական միությունների ներկայացուցիչներ: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |