Հայաստանի կրթական համակարգը կհամապատասխանի եվրոպական ստանդարտներին

PanARMENIAN.Net - Հայաստանի կրթական համակարգում ՀՀ-ԵՄ համագործակցության ծրագրին համապատասխան լայնածավալ բարեփոխումներ կիրականացվեն:



ԵՄ կրթական համակարգի` Հայաստանի կրթական համակարգում ընդլայնման ծրագրի հաստատման եւ իրականացման աշխատանքային խմբի` նոյեմբերի 6-ի նիստում, որը վարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, որոշվել է քառամսյա ժամկետում մշակել բարեփոխումների ծրագիր: Նպատակն է` Հայաստանի միջին մասնագիտական, բուհական, հետբուհական կրթական համակարգը համապատասխանեցնել եւրոպական չափանիշներին:



Ընդգծելով բովանդակային բարեփոխումների անհրաժեշտությունը Հայաստանի կրթական համակարգում` Արթուր Բաղդասարյանը նշել է, որ կրթական ծրագրերը եւ չափորոշիչները պետք է համապատասխանեցվեն եւրոպական չափանիշներին, Հայաստանի եւ ԵՄ անդամ երկրների միջեւ անհրաժեշտ է ստեղծել միջբուհական համագործակցության մեխանիզմներ, զարգացնել վերապատրաստման եւ որակավորման հնարավորությունները, ապահովել կրթություն- տնտեսություն կապի սերտացումը:



Բարեփոխումները ենթադրում են նաեւ գիտական համագործակցության խթանում, ընդհանուր ռազմավարական գործունեության մշակում, ԵՄ շրջանակային ծրագրերին Հայաստանի գիտական կազմակերպությունների եւ անհատ գիտակայանների` առավել ակտիվ մասնակցություն, եւրոպական ուղղվածության կրթական հաստատությունների զարգացում:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---