ANCA. ԱՄՆ-ի վարչակազմը պետք է դատապարտի Սուդանի նախագահի այցը Թուրքիա

PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) ԱՄՆ-ի հայ համայնքի անունից հավանություն է տվել anti-Darfur Genocide խմբի հայտարարությանը, որը կոչ է արել Օբամայի վարչակազմին դատապարտել Սուդանի նախագահ Օմար ալ-Բաշիրի առաջիկա այցը Թուրքիա: Ամերիկյան առաջընթացի կենտրոնի, Enough, «Փրկենք Դարֆուրը» եւ Genocide Intervetiopn Network կազմակերպությունների համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ նախագահ Օբաման եւ պետքարտուղար Քլինթոնը պետք է միջոցներ ձեռնարկեն, որպեսզի «հետախուզման մեջ գտնվող ռազմական հանցագործը» չկարողանա այցելել ԱՄՆ-ի դաշնակիցները համարվող երկրներ: Ըստ այդ կազմակերպությունների, եթե Վաշինգտոնը չգնա այդ քայլին, ապա դա հստակ ուղերձ կլինի, որ ամերիկյան վարչակազմը լրջորեն չի վերաբերում Սուդանի կողմից այն ռազմավարության կատարմանը, որի մասին ԱՄՆ-ն հայտարարել էր:



«Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել այդ կազմակերպություններից յուրաքանչյուրին, քանի որ նրանք հստակ եւ վճռական պահանջում են ամերիկյան ղեկավարությնից դադարեցնել Ցեղասպանությունը Դարֆուրում»,-հայտարարել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:



Սուդանի նախագահը հաջորդ շաբաթ կայցելի Թուրքիա` Իսլամական կոնֆերանսի երկրների գագաթնաժողովին մասնակցելու նպատակով: Թուրքիայի պաշտոնյաները հայտարարել են, թե չեն գործի Միջազգային քրեական դատարանի մի շարք ռազմական հանացգործությունների համար մեղադրվող ալ-Բաշիրին ձերբակալելու որոշման համաձայն:
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---