Կիոկուշին-կան կարատե-դոհի Հայաստանի առաջնության մասին ողջ տեղեկատվությունը հույժ գաղտնի՞ է պահվում

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 8-ին մեկնարկում է կիոկուշին-կան կարատե-դոհի Հայաստանի առաջնությունը: Չնայած, որ առաջնությունը միջազգային բնույթ է կրում, ոչ մի տեղեկատվություն այն մասին, թե քանի մարզիկներ եւ որ երկրներից են մասնակցելու մրցաշարին, չի տրամադրվում:



Հայաստանի Կիոկուշին-կան կարատե-դոհի ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանից որեւէ տեղեկատվություն կորզելու` PanARMENIAN.Net ի թղթակցի բոլոր ջանքերն անհաջողության մատնվեցին: Նա հայտնեց, որ բոլոր տվյալները կհրապարակվեն նոյեմբերի 9-ին կայանալիք մամլո ասուլիսին, երբ, նշենք, առաջնությունն արդեն ավարտվի:
 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---