Բուդապեշտում կբացվի Հայաստանի եւ Հունգարիայի ռազմական պատմությանը նվիրված ցուցահանդես 6 նոյեմբերի 2009 - 19:03 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 8-ին եռօրյա պետական այցով կայցելի Հունգարիա: Այդ մասին հաղորդում է հունգարական MTI գործակալությունը, հղում անելով Հունգարիայի նախագահի մամլո ծառայությանը: Նոյեմբերի 9-ին տեղի կունենա Հայաստանի ու Հունգարիայի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Լասլո Շոյոմի հանդիպումը, որից հետո մի շարք համաձայնագրեր կստորագվեն: Երեկոյան Հայաստանի նախագահը կհանդիպի խորհրդարանի խոսնակ Բելա Կատոնի հետ: Նոյեմբերի 10-ին տեղի կունենա ՀՀ նախագահի հանդիպումը Հունգարիայի վարչապետ Գորդոն Բայնաիի հետ, որից հետո տեղի կունենա ընդլայնված կազմով հանդիպում հայ եւ հունգարացի գործարարների մասնակցությամբ: Երկու երկրների նախագահները կբացեն Հայաստանի եւ Հունգարիայի ռազմական պատմությանը նվիրված ցուցահանդես: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |