Երեւանում տեղի կունենա երիտասարդ ռեժիսորների տանսօրյա Հանրապետական թատերական փառատոն

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 8-18-ը արդեն չորրոդ անգամ Երեւանում տեղի կունենա երիտասարդ ռեժիսորների տանսօրյա Հանրապետական թատերական փառատոնը: Այս տարի փառատոնի շրջանակներում կներկայացվի 13 բեմականացում:



Ինչպես հաղորդել է «Թատրոն» ամսագրի գլխավոր խմբագիր Սոնա Մելոյանը, փառատոնը հնարավորություն է տալիս հայտնաբերել երիտասարդ ռեժիսորների, ում տարիքը չի գերազանցում 35 տարեկանը: Այս տարի հանդիսատեսին կներկայացվեն Սարգիս Մանուկյանի, Կարեն Խաչատրյանի, Կարապետ Բայանի, Գոհար Փոքրիկյանի, Զարուհի Անտոնյանի, Գրիգոր Խաչատրյանի, Գուժ Թադեւոսյանի բեմադրությունները:



Փառատոնին կմասնակցեն նաեւ երիտասարդ ռեժիսորներ Գյումրիից ու Վանաձորից:



Բեմականացումների դիտումները կուղեկցվեն մասնագետների ու հանդիսատեսի մասնակցությամբ ընթացող քննարկումներով, որոնք կանցնեն Թատերական գործիչների միությունում:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---