Հայաստանի եւ Վրաստանի միջեւ բարեկամությունն ու համագործակցությունն այլընտրանք չունի 6 նոյեմբերի 2009 - 19:56 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում Վրաստանի նորանշանակ դեսպան Գրիգոլ Տաբատաձեն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Շնորհավորելով դիվանագետին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` նախագահ Սարգսյանը նշել է, որ երկրները շատ երկար պատմական ճանապարհ են անցել, եւ որ նախկին հարաբերությունները պարտավորեցնում են ավելի ամուր բարեկամանալ ու ավելի սերտ համագործակցել: «Մեր հարաբերությունների այսօրվա մակարդակը, իհարկե, շատ բարձր է, բայց դրանք մշտապես ուշադրության եւ կատարելագործման կարիք ունեն: Այդ իսկ պատճառով մեր պետությունների դեսպանները պետք է շատ ինտեսնիվորեն աշխատեն: Կարծում եմ, մենք մեր հնարավորությունների ողջ ներուժը չենք օգտագործել, եւ կարող ենք բացել փոխգործակցության նոր հեռանկարներ»,- ընդգծել է նախագահը: Դեսպան Տաբատաձեի խոսքով` նախագահ Սաակաշվիլին եւս մեծ կարեւորություն է տալիս բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմանը եւ գտնում է, որ բարեկամությունն ու համագործակցությունն այլընտրանք չունեն: Նա միաժամանակ ասել է, որ իր երկրի քաղաքական ղեկավարությունը բարձր է գնահատում Հայաստանի նախագահի տեսլականը` համարելով, որ նա այն քաղաքական գործիչն է, ով նայում է ապագային` չմոռանալով անցյալը: Հանրապետության նախագահը եւ դեսպանը համակարծիք են եղել, որ երկու երկրների միջեւ չկան այնպիսի խնդիրներ, որոնք հնարավոր չլինի լուծել համատեղ քննարկումների ու երկխոսության միջոցով: Կողմերն անդրադարձել են նաեւ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ օրակարգային հարցերին եւ համատեղ միջկառավարական հանձնաժողովի գործունեությանը: Նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ նորանշանակ դիվանագետն իր կարեւոր ներդրումը կունենա տարբեր ոլորտներում երկկողմ կապերի խորացման գործում եւ ասել, որ գործունեության ընթացքում նա ամենայն աջակցություն կստանա պետական մարմինների կողմից: Դեսպան Տաբատաձեն իր հերթին նշել է, որ տրամադրված է ակտիվ աշխատանքի: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |