Հայկական եկեղեցիների խաչերը մտավախություններ են ներշնչում Անկարային 6 նոյեմբերի 2009 - 20:21 AMT PanARMENIAN.Net - Թուրքական Դիարբեկիր քաղաքում (պատմական Տիգրանակերտ) ՍԲ. Կիրակոս եկեղեցու վերականգնողական աշխատանքները սկսել են ոչ թե թուրքերը, այլ Ստամբուլի հայ համայնքը, ՀԱԵ Կոստանդնուպոլսի պատրիարքարանի ղեկավար, արքեպիսկոպոս Արամ Աշոտյանի մասնակցությամբ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Նրա խոսքերով, վերջերս անհայտ հանգամանքներում եկեղեցին հրդեհվել էր, ինչի հետեւանքով մեծ վնաս պատճառվեց եկեղեցուն:Մելքոնյանը նշեց, որ Սբ. Կիրակոսի եկեղեցին գտնվում է վատթար վիճակում: «Վանքից մնացել են միայն պատերը եւ սյուները, այնպես, որ վերականգման մասին դեռ շուտ է խոսել», - նշել է նա: Նա նաեւ հաղորդել է, որ Դիարբեկիր քաղաքի արխիվներից հանվել է մի շարք փաստաթղթեր, համաձայն որոնց որոշակի շենքեր պատկանում են կամ հայկական համայնքներին, կամ էլ եկեղեցիներին եւ դպրոցներին: Այդ հարցի շուրջ ներկայումս ընթանում են իրավական գործընթացեր: «Ինչպես ասաց մի պաշտոնյա, եթե այդ փաստաթղթերը օրինական ճանաչվեն, ապա քաղաքի կեսը հայերին է պատկանում», - ընդգծել է Մելքոնյանը: Մելքոնյանը չբացառեց, որ Թուրքիան կփորձի խոչընդոտել եկեղեցու վերականգմանը, քանի, որ այն հանգամանքը, որ եկեղեցին կարող է գորող դառնալ եւ նրա վրա խաչ կանգնեցվի մեծ մտավախություններ են ներշնչում Անկարային: «Այդ եկեղեցին կարող է դառնալ ամենամեծ քրիստոնեական կենտրոններից մեկը տարածաշրջանում», - նշել է Ռուբեն Մելքոնյանը, եւ ավելացրեց, որ ամենամեծ վտանգը Թուրքիայի համար տվյալ դեպքում կարող է դառնալ այն, որ Թուրքիայի բռնի կրոնափոխ հայերը, կցանկանան վերադառնալ իրենց պատմական կրոնին», - նշել է նա: Նրա խոսքերով, Թուրքիայի նախաձեռնությունը` վերանորոգել հայկական եկեղեցիները, կարելի է դիտարկել երկու տեսանկյունից. Որպես PR ակցիա եւ, որպես հայկական ճարտարապետության աղավաղում: «Համարյա բոլոր իրենց հայտարարություններում թուրք պատգամավորները խոսում են այն մասին, որ իրենք վերականգնում են հայկական եկեղեցիները», - ասել է նա, եւ ընդգծել, որ վերականգնողական աշխատանքներից հետո, ճարտարապետները ոչ միշտ է, որ ճիշտ արդյունքի են հասնում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ աշխատանքներում չեն մասնակցում հայ մասնագետները: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |