Հարավային Կովկասի փորձագետները Բուխարեստում քննարկել են «Սեւծովյան խաղաղության կառուցման պլատֆորմը»

PanARMENIAN.Net - Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Մոլդովան, Ռումինիան, ինչպեսեւ Լեռնային Ղարաբաղի եւ Մերձդնեստրի հակամարտության գոտիները ներկայացնող քաղաքացիական հասարակության եւ հակամարտությունների հանգուցալուծման հարցերով զբաղվող փորձագետները 2009թ. հոկտեմբերի 28-31-ին հանդիպեցին եւ քննարկեցին մշտապես գործող «Սեւծովյան խաղաղության կառուցման պլատֆորմ» ձեւավորելու նախաձեռնությունը:

Այս Պլատֆորմը պիտի ստեղծի բարելավվող գործակցության, համագործակցության եւ մասնագիտական հմտության փոխանցման համար ընդգրկուն, թափանցիկ, ժողովրդավարությամբ կառավարվող եւ տարածաշրջանի սեփականությունը հանդիսացող քաղաքացիական հասարակության պլատֆորմ: Այս Պլատֆորմը տարծաշրջանի սեփականությունը հանդիսացող եւ տարածաշրջանում հիմնված նախաձեռնություն է, որը ստեղծված է Սեւծովյան տարածաշրջանի մասնագիտական կազմակերպությունների եւ հաստատությունների կողմից: Պլատֆորմի նպատակն է սեւծովյան տարածաշրջանում տեղական, ազգային եւ տարածաշրջանային հակամարտությունների փոխակերպման, բռնությունների կանխարգելման եւ խաղաղության կառուցման համար արդյունավետ հնարավորությունների ուժեղացումը:



Հոկտեմբերի 28-31-ը Բուխարեստում տեղի ունեցած թրեյնինգների մասնակիցները համաձայնության եկան առ այն, որ «Սեւծովյան խաղաղության կառուցման պլատֆորմը» պետք է շարունակի զարգանալ տարածաշրջանային վեբ-պորտալի եւ փորձագետներից բաղկացած աշխատանքային խմբերի ստեղծման միջոցով: Հակամարտություններին եւ խաղաղության կառուցմանը նվիրված քաղաքացիական հասարակության ազգային կլոր սեղանները 2009թ.-ին կանցկացվեն Քիշինեւում, Երեւանեւմ եւ Թբիլիսիում, իսկ 2010թ.-ին տարածաշրջանի այլ մայրաքաղաքներում:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---