ՆԱՏՕ-ն առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու կողմից է 6 նոյեմբերի 2009 - 21:14 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 6-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Ռոբերտ Սիմոնսին: Նախագահ Սարգսյանն ասել է, որ գարնանը հանդիպել է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալի հետ, սակայն Հայաստան նրա այցից հետո շատ իրադարձություններ ու զարգացումներ են տեղի ունեցել, ինչպես նաեւ հաստատվել է 2009-2010թթ. Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը:Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը շարունակելու է ջանքերը` ՆԱՏՕ հետ գործընկերության ամրապնդման ուղղությամբ: Երկրի ղեկավարը ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցությունը ոչ միայն ռազմական, այլեւ անվտանգության, արտակարգ իրավիճակների ոլորտներում համարել է օգտակար, ուսանելի եւ անհրաժեշտ: Ռոբերտ Սիմոնսի գնահատմամբ` ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունները շատ լավ հարթության վրա են: Նա հույս է հայտնել, որ 2009-2010թթ. Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը նույնպես հաջողությամբ կիրականացվի: ՆԱՏՕ-ի բարձրաստիճան ներկայացուցիչը կարեւորել է Հայաստանի ներդրումը միջազգային խաղաղապահ գործունեության մեջ: Տարածաշրջանային խնդիրների քննարկման համատեքստում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը բարձր է գնահատել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացում արձանագրված առաջընթացը եւ նշել, որ ՆԱՏՕ-ն կողմնակից է հարաբերությունների հաստատմանն առանց նախապայմանների: Նա հույս է հայտնել, որ երկու երկրների խորհրդարանները հնարավորինս արագ կվավերացնեն ստորագրված արձանագրությունները: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ Հայաստան-ՆԱՏՕ օրակարգային հարցերի, տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ, հաղորդում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |