Լույս է տեսել «Կիլիկիա 1909. հայերի կոտորած» գրքի անգլերեն թարգմանությունը 7 նոյեմբերի 2009 - 12:13 AMT PanARMENIAN.Net - Լոնդոնի Կոմիտասի անվան ինստիտուտում հրատարակվել է Հակոբ Թերզյանի «Կիլիկիա 1909. հայերի կոտորած» գրքի նոր, կրճատված անգլերեն թարգմանությունը: Այդ գիրքը հրատարակվել էր 1912 թ. Ստամբուլում, որից հետո օսմանյան իշխանությունները այն բռնագրավել էին: Գրքում հեղինակը նկարագրել է 1909 թ. Ադանայում տեղի ունեցած հայերի կոտորածի սարսափները, որն իրականացվել էր երկու փուլով եւ որի անմիջական վկան էր եղել: Գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել Կալիֆոռնիայի (Ֆրեզնո) պետական համալսարանում` Ադանայում հայերի կոտորածի 100-ամյակին նվիրված միջոցառման շրջանակներում: Գրքում տեղ գտած տվյալների համաձան, միայն կոտորածների վերջին երկու շաբաթվա ընթացքում սպանվել էր 21 հազ. հայ: Հայերի նյութական վնասը կազմել էր մոտ 5. 400. 000 թուրքական ոսկե լիր: Գիրքը թարգմանելիս Արա Ստեփան Մելքոնյանն ու Արա Սարաֆյանը այն դիտարկել են ոչ միայն որպես փաստագրական վկայություն Ադանայում հայերի կոտորածների, այլեւ որպես միջոց հետագա սերունդներին պատմելու տեղի ունեցած սարսափների մասին: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Մարիամ Գևորգյանը՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան Նախագահը հրամանագիր է ստորագրել Հարությունյանը՝ Լեմկինի ինստիտուտի հայտարարության մասին. Ընդունում ենք ի գիտություն «Ցանկացած միջազգային կառույցի գնահատականներին հարգանքով ենք վերաբերվում»,–ասել է նա Առաջին անգամ հասանելի են ակնթարթային փոխանցումներ СБП-ի միջոցով ՌԴ 190 բանկից ՀՀ Փոխանցումները կատարվում են 0% միջնորդավճարով |