Գեորգի Բոոսի հրավերով Հայաստանի նախագահը աշխատանքային այցով կմեկնի Կալինինգրադ

PanARMENIAN.Net - Նախագահ Սարգսյանը ՌԴ Կալինինգրադի մարզի նահանգապետ Գեորգի Բոոսի հրավերով Բուդապեշտից կարճատեւ աշխատանքային այցով կմեկնի Կալինինգրադ:



Նույն օրը Նախագահ Սարգսյանը կհանդիպի նահանգապետին, ապա նաեւ` տեղի հայ համայնքի ներկայացուցիչներին:



Կալինինգրադում նախագահ Սարգսյանը ներկա կգտնվի հայկական մշակութային կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը, ծաղիկներ կդնի հայկական խաչքար-հուշակոթողին:



Նոյեմբերի 11-ին ՀՀ նախագահը կվերադառնա Երեւան:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---